Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը՝ մնալու ամենաառաջադեմ և ազդեցիկ կուսակցությունը Հայաստանում

ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը՝ մնալու ամենաառաջադեմ և ազդեցիկ կուսակցությունը Հայաստանում
26.12.2014 | 13:18

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետ ամփոփելով քաղաքական տարին՝ ասաց, որ այն բավականին հագեցած էր իրադարձություններով:
«Դժվարին էր տարին, հեշտ չէր, այս տարվա ընթացքում ունեցանք թե նվաճումներ, թե թերություններ, ինչու չէ՝ նաև կորուստներ: ՀՀԿ-ի համար հագեցած էր, կուսակցությունն այս տարին ևս ավարտում է որպես ՀՀ առաջատար և ծանրակշիռ քաղաքական ուժ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդ մասին են խոսում և աշխատանքներն ԱԺ-ում, և ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ 68 տոկոս հաղթանակով: ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ տարին բավականին հագեցած էր միջկուսակցական կապերի առումով. «Մենք շարունակում ենք զարգացնել հարաբերությունները մեր եվրոպացի գործընկերների հետ: Այո, տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը՝ մնալու ամենաառաջադեմ և ազդեցիկ կուսակցությունը Հայաստանում»:
Խոսելով կուսակցության նպատակների մասին՝ Էդուարդ Շարմազանովն առանձնացրեց իրենց համար գերնպատակ համարվող՝ ՀՀ-ի և Արցախի անվտանգության պահպանումը: «Հունվարյան, հետո նաև՝ օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ պատերազմը դեռ չի ավարտվել, մենք գործ ունենք մի երկրի հետ, որն առաջնորդվում է միջնադարյան բարքերով: Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ վտանգի պարագայում կարող ենք միավորվել՝ մի կողմ դնելով մեր բոլոր տարաձայնությունները, մենք բոլորս հայտնվեցինք մի խրամատում: Կորուստը մեր հերոս տղաների կյանքն էր, փառք ու պատիվ նրանց, ում շնորհիվ Հայաստանում կա խաղաղություն»,-ասաց նա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր հայ մարդու համար գլխավոր ձեռքբերումը դժվար պահին ժողովրդի կոնսոլիդացիան է. «Ես կյանքո՞ւմ էի ՀԱԿ խմբակցություն գնացել, բայց մենք մի կողմ դրեցինք մեր կուսակցական պատկանելությունը և միասնական եղանք»:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ